«Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները ՊՆ շենքում են. պահանջում են Պապիկյանի հետ հանդիպում

Էջմիածնի «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողներն այժմ Պաշտպանության նախարարության շենքի փոքր դահլիճում են եւ պահանջում են հանդիպում Սուրեն Պապիկյանի հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ծնողներից մեկը:

«Հիմա շենքում իրարանցում է: Դուրս չենք գալու, մինչեւ պատասխան չլինի»,- ասաց ծնողներից մեկը:

Ծնողներին զայրացրել է այն, որ նրանք հանդիպել են ոչ թե ՊՆ նախարարի, այլ՝ նրա տեղակալ Արման Սարգսյանի հետ:

Նշենք, որ «Քիմիկների զորամասի» անհետ կորած զինծառայողների ծնողները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում՝ պահանջելով վերադարձնել իրենց զավակներին:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ «Քիմիկների» զորամասի զինծառայողներին հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի եւ սխալ հրամանի  պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ: Այս ամենի հետեւանքով Աբգարյանի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողներն ու ավտոբուսի վարորդը անհայտ կորած են։ Դեպքի առնչությամբ մեղադրյալի կարգավիճակ ունեն մի քանի բարձրաստիճան զինվորականներ, որոնց թվում է՝ գեներալ Անդրանիկ Մակարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«62 զինծառայողը 400 թուրքի դիմաց ի՞նչ պիտի աներ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

«62 զինծառայողը 400 թուրքի դիմաց ի՞նչ պիտի աներ»․ «Քիմիկների զորամաս»–ի գործով նախնական դատալսումներն ավարտվեցին

Անդրանիկ Մակարյանը Օնիկ Գասպարյանին չի զեկուցել իր «Նահանջ» հրամանի մասին․ հրապարակվել է «Քիմիկների զորամաս»–ի գործով մեղադրական եզրակացությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.