Կրթական պրոցեսում որևէ լուրջ խնդիր չի առաջանալու. գրքերը հերթով գնում են դպրոցներ. Անդրեասյան |aysor.am|

aysor.am: Գրքերը հերթով գնում են դպրոցներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրուցյում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նշեց, որ այդ աշխատանքը որոշակի ժամանակ է պահանջվել, սակայն գրքերի որոշ մասն արդեն դպրոցներում են.«Մյուս մասն էլ այս ամսվա ընթացքում կլինի: Ես գիտեմ, որ կրթությունը մի համակարգ է, որտեղ բոլորը կարծիք ունեն և շահագրգիռ են, բայց ամեն դեպքում դա  մասնագիտություն է և մասնագիտական մոտեցում է պահանջում: Տառուսոցումն էլ քայրեի հերթականություն  է պահանջում, վստահեք մեր ուսուցիչներին, վստահաբար նրանք մեր երեխաներին կսովորեցեն տառաճանաչություն»:

Լրագրողների այն դիտարկմանը, թե մտավախություն չունեն, որ դպրոցները մեկ ամսով ծրագրից հետ կընկնեն, նախարարը ասաց.«Ես չեմ կարծում, որ մենք որևէ լուրջ խնդիր ունենք: Որովհետև նախ դասագրքերը հասանելի են, դրանք էլեկտրոնային են, ուսուցիչներն էլ իրազեկված են: Կարծում եմ՝ որևէ լուրջ խնդիր ամբողջ տարվա կրթական պրոցեսի վրա չի առաջանալու»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.