Քաղավիացիայի կոմիտեում ԵՄ դեսպանին ներկայացրել են ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները

Հոկտեմբերի 23-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտե այցով ժամանել էր Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության նորանշանակ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև Հայասատանում Եվրոպական Միության պատվիրակության համագործակցության պատասխանատու Անտոնիս Ցամուլիսը և Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության առևտրի հարցերով պատասխանատու Կարեն Ազարյանը: Այս մասին հայտնում են Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից։ 

Կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Դեսպանին այցի համար և ընդգծեց այցի, ինչպես նաև շարունակական համագործակցության կարևորությունը:

Կոմիտեի նախագահը Դեսպանին ներկայացրեց ավիացիոն ոլորտի ներկայիս իրավիճակը՝ մատնանշելով ոլորտի զարգացման տեսլականը:

Դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց Կոմիտեի նախագահին և նշեց երկկողմ համագործակցության խորացման կարևորությունը:

Դեսպանին ներկայացվեցին նաև ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակից դուրս գալուն ուղղված մեծածավալ աշխատանքները, ինչպես նաև ոլորտում կայունացման և զարգացման հետագա մարտահրավերները հաղթահարելու ճանապարհային քարտեզը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.