ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստան

Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակությունը 2023 հոկտեմբերի 19-ից 21-ը այցելել է Բաթումի։

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Սահմանադրական դատարանի մամուլի ծառայությունը։

Վրաստանի Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի առանձնազրույցը, որին հաջորդել է Հայաստանի Հանրապետության և Վրաստանի Բարձր դատարանների դատավորների մասնակցությամբ աշխատանքային հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետություններում սահմանադրական վերահսկողությանը, ընդհանուր իրավասության դատարանների հետ Սահմանադրական դատարանների փոխգործակցությանը, Բարձր դատարանների նախադեպային որոշումներին և ինստիտուցիոնալ երկխոսության մեխանիզմներին առնչվող հարցեր։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը
բարձր է գնահատել երկու երկրների Սահմանադրական դատարանների համագործակցությունը՝ կարևորելով փոխգործակցության շարունակականությունն ու փորձի փոխանակումը։

Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան շնորհակալություն
է հայտնել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի պատվիրակությանը այցի համար, ընդգծելով Բարձր դատարանների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը՝ Վրաստանի գործընկերների հետ այցելել է Բաթումի «Սուրբ Փրկիչ» հայ առաքելական եկեղեցի։

Ճանաչողական այց է իրականացվել Բաթումիում գտնվող միջնադարյան շրջանի Պետրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.