«Ապրելու երկիր». Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում |news.am|

news.am: Մենք Հայաստանը չենք տեսնում միութենական պետությունում (նրա մեջ մտնում են Ռուսաստանն ու Բելառուսը – խմբ.), մենք բազմիցս խոսել ենք այդ մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ապրելու երկիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

«Մեզ համար առաջնայինը Հայաստանի շահն է՝ անկախ աշխարհաքաղաքական իրավիճակից եւ ուժային կենտրոններից»,-նշեց նա։

Թանդիլյանը նկատեց, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները հնարավորություն են ստեղծել, որպեսզի հակառակորդը ոտնձգություն կատարի երկրի ինքնիշխանության նկատմամբ: 

«Այսօր մեր ինքնիշխան տարածքներում ադրբեջանական զորքեր են գտնվում։ Փաշինյանի վարած քաղաքականությունը կործանարար է մեր պետականության համար։ Մենք չպետք է Հայաստանը դարձնենք բախման գոտի, եթե չենք ուզում, որ մեր պետությունը վերանա։ Հիմա իշխանությունները, անհեռատես քաղաքականություն վարելով, հենց դրանով են զբաղված։ Ընդ որում, նրանք վախենում են, որ մենք ժողովրդավարական ճանապարհով կգանք իշխանության»,-հավելեց Թանդիյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.