Զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուրում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը

Զոհված զինծառայողների ծնողները օրը փոխվելուն պես Եռաբլուր զինվորական պանթեոնում են՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը։ Վաղ առավոտյան այնտեղ են ժամանել ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը։

 Իրադրությունը լարվել է նրանց գալուց հետո։ Ծնողները նրանց թույլ չեն տվել մտնել պանթեոն։ Վիճաբանություն է սկսվել նրանց միջև։ Տեղում իրավիճակը փորձում էին հանդարտեցնել Ռազմական ոստիկանության ծառայողները։

Լրագրողի հարցին, թե ինչու են այսօր մենակ եկել, միշտ Նիկոլ Փաշինյանի հետ են գալիս, Աղազարյանը պատասխանեց․ «Կոնկրետ ես շատ բաներ անում եմ իմ խղճին համաձայն»։

Հիշեցնենք, որ 2022 թ․ սեպտեմբերի 21-ին, երբ մի շարք ծնողներ որոշել էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Անկախության տոնի առիթով այցը «Եռաբլուր» զինվորական պանթեոն, Ոստիկանության ծառայողների եւ որդեկորույս ծնողների մասնակցությամբ միջադեպ էր տեղի էր ունեցել։ Վաղ առավոտից այնտեղ հավաքված մեծաթիվ ոստիկաննները բերման էին ենթարկել ծնողներին՝ ինչպես հետագայում պարզվեց, մարմնական վնասվածքներ հասցնելով։ Դեպքի առթիվ Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն էր նշանակվել, իսկ ավելի ուշ՝ Քննչական կոմիտեում քրեական վարույթ նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով):

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

 ԱՀ ԱԻ պետականծառայության տնօրենը այսօր ծառայության բոլոր ստորաբաժանումների պատասխանատուների հետ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն

Remains of an Armenian serviceman were found in Mataghis. SSES of Artsakh

Հակառակորդը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել․ հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը․ ԱՀ նախագահի խոսնակ

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.