Հարյուր հազարավոր մարդիկ Վարշավայի կենտրոնում էին՝ մասնակցելու ընդդիմության հանրահավաքին

Հարյուր հազարավոր մարդիկ այսօր հավաքվել էին Վարշավայի կենտրոնում ու մասնակցում էին հանրահավաքին, որը կազմակերպել էր ընդդիմադիր առաջնորդ Դոնալդ Տուսկը։ Երկրում խորհրդարանական ընտրությունները կայանալու են երկու շաբաթից։ Սրանք վճռորոշ ընտրություններ են, քանի որ ազդեցիկ հետևանքներ են ունենալու Լեհաստանի քաղաքական կուրսի և Եվրոպայում նրա դերակատարության վրա։ Այս մասին գրում է The Guardian-ը։

Ըստ ընդդիմության առաջնորդի՝ հաղթանակն արդեն երևում է․ «Մեր հայրենիքի պատմության մեջ գալիս է շրջադարձային պահը։ Թող կառավարող թիմում որևէ մեկը պատրանք չունենա։ Դեպի ավելի լավը փոփոխությունն անխուսափելի է»։

Տուսկը պնդել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ է մասնակցել հանրահավաքին, մինչդեռ Վարշավայի ոստիկանությունից նշել են, թե 100 000 մարդ է մասնակցել։ Լրատվականները գրում են 600 000 – 800 000 մարդու մասնակցության մասին։

Երթևեկություն Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում կանգնած է եղել, քանի որ մեծաթիվ մարդկանց խմբերը, Լեհաստանի ու ԵՄ-ի դրոշները պարզած, երթ են իրականացրել։ Նրանք ունեցել են նաև իշխող «Օրենք և Արդարություն» կուսակցության վերաբերյալ հումորային ու զայրույթով լի կարգախոսներով պաստառներ։

«Ոչ մեկը չէր հավատում, որ այսպիսի բազմություն ու այսպիսի զգացումներ կարող էին կրկին պատահել մեր պատմության մեջ։ Սա մեծ լեհական վերածննդի նշան է»,- ասել է Տուսկը։

Դոնալդ Տուսկը Լեհաստանի վարչապետն է եղել 2007-2014թթ․, ապա հեռացել է երկրից ու դարձել Եվրոպական խորհրդի նախագահը։ Նա վերադարձել է Լեհաստանի քաղաքականություն՝ ղեկավարելու ընդդիմության արշավը, որը, ըստ նրա, վերջին հնարավորությունն է փրկելու Լեհաստանի ժողովրդավարությունը։

 

Գլխավոր լուսանկարը՝ Reuters

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.