Դա իրավական հարց է և այդտեղ քաղաքական ենթատեքստ ես չեմ տեսնում։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի մասին հարցին։
«Դիմումը տրվել է, ընթացակարգերով պետք է քննարկվի։ Թող որոշում կայացվի»,-նշել է Փաշինյանը։
Դիտարկմանը, թե ընդդիմությունից նշում են, որ երբ իշխանությանը ձեռնտու է, առաջ է քաշում Ծառուկյանի՝ քաղաքական գործիչ և ձեռնարկատեր լինելու հարցը, Փաշինյանը պատասխանեց․ «ով որ այդպես ասում է, իսկապես դեռ խորությամբ չի ըմբռնել, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ է տեղի ունեցել և ինչ է տեղի ունենում։ Դուք մտածում եք՝ մեր կառավարությունն ինչ-որ ինտրիգների կարիք ունի՞։ Մենք ընտրություններում 70 տոկոս ձայն ենք հավաքել»։