Երբեմն այնպիսի տպավորություն է, որ խնդիրներ լուծելու համար ամենակարևոր գործը այդ խնդրի լուծման համար մի առանձին կառույց ստեղծելն է․ Նիկոլ Փաշինյան

Ջրային կառավարման այն համակարգը, որ կա, դե ֆակտո առնվազն խայտառակություն է։ Այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Ջրային պետական կոմիտեի լուծարմանը վերաբերող հարցին։

«Երբեմն այնպիսի տպավորություն է, որ խնդիրներ լուծելու համար ամենակարևոր գործը այդ խնդրի լուծման համար մի առանձին կառույց ստեղծելն է։ Ես այդ տեսակետին չեմ, ընդհակառակը՝ կարծում եմ, որ պետական կառավարման համակարգը պետք է լինի կուռ, համախմբված և հնարավորինս միասնական։ Ըստ էության, 2018 թ․ մայիսի դրությամբ մեր պետական կառավարման համակարգը այնպիսին էր, որ կար երևացող կառավարություն՝ կառավարությունը և նախարարությունները , և չերևացող կառավարություն՝ ԾԻԳ-երի, հիմնադրամների, ՊՈԱԿ-ների տեսքով»-նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով, գործընթացները կենտրոնացման ուղղությամբ են ընթանում և եթե որևէ փուլում պարզվի, որ կա փաստարկ, որը հաշվի չի առնվել, անպայման հաշվի կառնեն և, հնարավոր է, խնդիրն այլ կերպ լուծեն։ 

«Ընդհանուր առմամբ, բոլոր պարագաներում ես սպառնալիք չեմ տեսնում»,-շեշտեց վարչապետը՝ եզրափակելով․ «Բավարար չափով ջուր կա։ Հիմա խնդիր է դրված, որ ջրային համակարգը այդ ջուրը բավարար չափով հասցնի գյուղացիներին, որպեսզի մենք այս տարի լավ գյուղատնտեսական տարի ունենանք։»

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.