ԵՄ-ն Հայաստանի հյուսիսային շրջանների ներառական աճին նպաստելու համար կհատկացնի ավելի քան 31 մլն եվրո |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարության և Եվրոպական միության միջև ստորագրված «ԵՄ-ն Հայաստանի համար. տարածքային զարգացում» ֆինանսավորման համաձայնագրով եվրոպական կողմը մեր երկրին կտրամադրի 31,250 մլն եվրո: Համաձայնագիրը հաստատելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծն ընդգրկված է կառավարության մայիսի 10-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի նպատակն է Հայաստանի հյուսիսային շրջաններում (ՀՀ կառավարության կողմից որպես փորձնական շրջաններ ընտրված Շիրակ, Լոռի և Տավուշ մարզերում) ընդհանուր և բալանսավորված ներառական աճի իրականացումը` խելացի և կայուն գյուղատնտեսության, նորարարական տուրիզմի և ստեղծագործական արդյունաբերության ճյուղերի խթանման միջոցով:

Ծրագրի նպատակներն՝

1) աջակցել և նախնական թափ հաղորդել շուկայահեն վենչուրային ընկերություններին, որոնք տարածքային բնորոշ մարտահրավերների լուծումներ են առաջարկում,

2) թափ հաղորդել արագ աճի հնարավորություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին՝ ՀԸԳՀ գործիք ստեղծելու միջոցով դրանց սոցիալ-տնտեսական ազդեցության մակարդակը բարձրացնելու համար,

3) խթանել բարենպաստ միջավայր՝ տարածքային վենչուրային ընկերությունների և փոփոխություններ իրականացնողների ազդեցությունն ընդլայնելու համար:

Ծրագրի ներքո դրամաշնորհի միջոցով աջակցություն կտրամադրվի «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարությունների ԵՄ շրջանակային ծրագրին Հայաստանի մասնակցության համար՝ տարեկան անդամակցության վճարների 50%-ի չափով օժանդակություն տրամադրելու միջոցով` Կրթության և գիտության նախարարության/Գիտությունների ազգային կոմիտեի միջոցով:

Ծրագրով նախատեսված աջակցության որոշ բաղադրիչների իրականացումը կապահովվի Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Ավստրիական զարգացման գործակալության (ADA), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ՝ Հարևանության ներդրումային հարթակի միջոցով:

Համաձայնագիրը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից` Եվրոպական հարևանության գործիքի շրջանակներում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 31,250 մլն եվրո:

Համաձայնագրի իրականացման ժամանակահատվածը կազմում է 72 ամիս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.