Բավական է լինել հանքարդյունաբերության վրա հիմնված պետություն․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանին չի զարմացնում ՀՀ-ում արտահանման ու ներկրման ծավալների կրճատումը։ Նա լրագրողների հետ զրույցում հիշեցրեց, որ ինքը դեռևս նախորդ տարի է խոսել այս մասին։

«Թեղուտի հանքավայրը փակվելու հիմքով է արտահանման թվերն ակնում ապրել։ Սա անվանում եմ տնտեսության տրանսֆորմացիայի գործընթաց։ Փոխարենն այս տարի աճել է կոնյակի արտահանումը: Անցած տարի աճել է պատրաստի արտադրանքի արտահանումը, գյուղմթերքի արտահանումը։ Հույս ունենք՝ այս տարի մշակված գյուղմթերքի արտահանումը կաճի»,- ասաց նա։

«Տեսանյութեր կան, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանն այս հյուրանոցի բացումն անվանում էր օտարերկրյա ներդրում, հայտարարում էր, թե օտարերկրացիները գալիս են ու ներդրում են անում։ Հետո պարզվեց, որ օտարերկրացին մաքսային ծառայության պետ Արսեն Ավետիսյան էր, բայց չէ՞ որ սա մեր վիճակագրության մեջ հստակ ներկայացվում էր։ Կներեք, բայց ՀՀ-ում ի՞նչ օտարերկրյա ներդրում գիտեիք՝ բացի հանքարդյունաբերության ոլորտից ու 1-2 նախագծից։ «Օրանժն» էր, այն էլ գնաց»,- շարունակեց վարչապետը։

Ինչ վերաբերում է ներդրումների կրճատմանը, Փաշինյանը պարզաբանեց, որ դա պայմանավորված է «Լիդիան Արմենիա» ընկերության խնդիրներով:

«Բավական է լինել հանքարդյունաբերության վրա հիմնված պետություն»,- շարունակեց Նիկոլ Փաշինյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.