Ամեն ինչ ժողովուրդը պետք է որոշի, համակերպվե՛ք․ Նիկոլ Փաշինյան

 Ղարաբաղի հարցը պետք է որոշի ժողովուրդը։ Այս միտքը վերահաստատեց Նիկոլ Փաշինյանը իր՝ վարչապետ ընտրվելու մեկ տարվա կապակցությամբ կազմակերպված ասուլիսի ժամանակ։ 

Այն հարցին, թե ինչպե՞ս է ներկայացնելու Ղարաբաղյան հարցի լուծման տարբերակը, Փաշինյանը պատասխանեց․ «Եթե ես բանակցությունների արդյունքում ունենամ այնպիսի լուծում, որ համարեմ, որ դա արժանի է ներկայացնել ժողովրդին, կգամ, կհրավիրեմ հնարավոր է՝ հանրահավաք, հնարավոր է՝ ասուլիս, հնարավոր է՝ տեսաուղերձ և կասեմ՝ էսպիսի տարբերակ կա, ժողովու՛րդ ջան, դուք թույլ տալի՞ս եք էս շրջանակում բանակցել»։

Փաշինյանի խոսքով, Ղարաբաղի հարցի հետ կապված ամենակարևոր խնդիրը հստակ ձևակերպելն է, թե ինչ ենք ուզում․ «Եկեք հստակ ձևակերպենք և կառավարությանն ասենք՝ գնա, վարչապետ, այ սա է քո խնդիրը»,- նշեց վարչապետը։

«Մարդիկ, որ երկիրը թալանել են, ծախել են, ծախելու պրոցեսի մեջ են եղել, գրում են՝ գնաց բանակցությունների, հաստատ ծախում է։ Էդ ո՞վ է դրանց էդ իրավունքը տվել։ Ո՞վ են էդ սերմացու գողացող մկները, բանակ թալանածները, զինվորի հաշվին վզները հաստացրածները, փեսեքին ու տղեքին միլիոնատեր դարձրածները։ Նրանք էլ պիտի Ղարաբաղի հարց որոշե՞ն։Նրանք չունեն բարոյական իրավունք։ Ինչ մեդալ ուզում է՝ դոշներից կախած լինի, ինչ պագոնի տաղ եղած լինեն։ Բանակ թալանածը իրավունք չունի ընդհանրապես Ղարաբաղի հարցի մասին խոսել»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով․

«Այո՛, Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ որոշելու է ժողովուրդը, համակերպվե՛ք»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.