Ներմուծող ընկերությունները իրենք կընտրեն լաբորատորիան փորձաքննության համար․ ԱԺ հանձնաժողովը քննարկեց նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։

«Նախատեսվում է կանոնակարգել սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային վերահսկողության շրջանակներում լաբորատոր փորձարկումների գործընթացը։ Մասնավորապես` սահմանել իրավակարգավորում, համաձայն որի սահմանային պետական վերահսկողության շրջանակներում ներմուծվող սննդամթերքի փորձաքննության անհրաժեշտության պարագայում ներմուծող կազմակերպությունն ինքն է ընտրելու լաբորատորիան, որը պետք է իրականացնի նմուշառում և համապատասխան փորձաքննություն։

Իսկ փորձարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում ապրանքը տնօրինողը հնարավորություն կունենա իր միջոցների հաշվին նմուշն ուղարկել այլ պետության ռեֆերենս փորձարկման լաբորատորիա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ցանկի համաձայն։ Այդ լաբորատորիայի կողմից տրված պատասխանը կհամարվի վերջնական` մինչև Հայաստանի Հանրապետությունում ռեֆերենս լաբորատորիայի նշանակումը»,- ասաց Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կտա բարելավել լաբորատոր փորձարկումների կազմակերպման գործընթացը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.