tert.am: Ղազախստանի Կարագանդա քաղաքի Կոստենկոյի անվան հանքում տեղի ունեցած վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ Ղազախստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությանը հղումով։
«Հայտնաբերվել է 32 զոհի դի, 14 հանքափորի որոնումները դեռ շարունակվում են»,- ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոստենկոյի անվան հանքավայրում վթար է տեղի ունեցել։
Գլխավոր լուսանկարը՝ © AFP 2023 / STRINGER