Պետքարտուղար Բլինքենը հիշատակել է Հայաստանը ԱՄՆ Սենատի լսումների ընթացքում |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: Հոկտեմբերի 31-ին ԱՄՆ Սենատի հատկացումների հարցերով հանձնաժողովի լսումներին, որոնք նվիրված էին ազգային անվտանգության ոլորտին հավելյալ 106 միլիարդ դոլար տրամադրելու Բայդենի վարչակազմի խնդրանքին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հիշատակեց Հայաստանը օգնություն ստացող երկրների շարքում:

Իր խոսքում, մասնավորապես, պետքարտուղարն ասել է.

«Այս հատկացումը թույլ կտա մեզ հասցեագրել մարդասիրական ծանր կարիքները, որոնք ի հայտ են եկել ավտոկրատների և ահաբեկիչների մեղքով, ինչպես նաև Ուկրաինայում, Գազայում, Սուդանում, Հայաստանում և աշխարհի այլ վայրերում հակամարտությունների և բնական աղետների հետևանքով: Սնունդը, ջուրը, դեղորայքը և այլ անհրաժեշտ մարդասիրական օգնությունը խաղաղ բնակիչներին պետք է անարգել հասնի Գազա: Քաղաքացիական անձինք պետք է հեռու մնան վտանգից: Այս խնդիրն էլ ավելի է բարդանում, քանի որ «Համասը» օգտագործում է խաղաղ բնակչությանը որպես կենդանի վահան: Անհրաժեշտ է դիտարկել մարդասիրական հրադադարների հարցը»,- ասել է պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ Սենատի հատկացումների հանձնաժողովի նախագահ, սենատոր Փեթի Մուրեյի գլխավորությամբ տեղի ունեցած լսումների ընթացքում:

Էնթոնի Բլինքենը նաև ընդգծել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության ընթացքում Գազայի հատված մարդասիրական օգնության մշտական հոսքի բացակայության պայմաններում լարվածությունը հավանաբար էլ ավելի կմեծանա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.