Մենք հիմա լավ մեկնարկային վիճակում ենք եւ կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել. Նիկոլ Փաշինյան

news.am: Մենք հիմա շատ լավ մեկնարկային վիճակում ենք եւ կարող ենք իսկապես լուրջ տնտեսական ճեղքում իրականացնել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի տուն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Հայաստանի ամենակարեւոր, գլոբալ հարցերը կապված են տնտեսական հնարավորությունների, բարեկեցության եւ եկամուտների աճի հետ:

«Այդ ուղղությամբ քայլեր արվել են եւ առաջիկայում էլ կարվեն: Մենք պատրաստվում ենք բարձրացնելու զինվորականների, ուսուցիչների աշխատավարձերը: Այս տարի պլանավորում ենք 100 մլն դոլարից ավելի կապիտալ ծախսեր, որոնք մեր հաշվարկով պետք է խթան հանդիսանան տնտեսության համար:Փառք Աստծո, տնտեսական ակտիվության ցուցանիշը բավական կայուն, ընդունելի վիճակում է:

Հիմա մեր ամենակարեւոր խնդիրն է լայնածավալ, կապիտալ ներդրումների միջոցով խթանել տնտեսությունը, որպեսզի մարդիկ իրենց եկամուտների բարձրացումն զգան, բարեկեցության աճը զգան»,-ասաց վարչապետը:

Հարցին, թե տնտեսական հեղափոխության ուղղությամբ գործուն քայլեր արվա՞ծ են, նա արձագանքեց. «Տնտեսական հեղափոխության առաջին ամենակտիվ փուլը կարող ենք արձանագրել, որ հաջողություն ունի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.