Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը. Լեհաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի կառավարությունն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը ու ցանկանում, որպեսզի հայերը խաղաղ ապրեն միջազգայնորեն ճանաչված տարածքում:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ-ում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին:

«Լեհաստանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Պետք է նշեմ՝ Լեհաստանն առաջին երկրներից է, որ ֆինանսական և նյութական աջակցություն տրամադրեց այս տարվա սեպտեմբերին  տեղի ունեցած ողբերգական օրերին: Մենք ցանկանում ենք, որպեսզի Հայաստանում խաղաղություն լինի ու հայերն էլ կարողանան խաղաղ ապրել միջազգայնորեն ճանաչված տարածքում»,-ասաց դեսպանը:

Լեհաստանի դեսպանն, անդրադառնալով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի՝  Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու որոշմանն, ընդգծեց, որ այս հարցում Լեհաստանը միանշանակ Հայաստանի համար խնդիրներ ստեղծող պետություն չէ: 

«Գիտեք, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններն արդեն ընթացքի մեջ են, և ես հուսով եմ, որ ի վերջո կհասնենք այս նպատակին և մուտքի արտոնագրերի ազատականացումը իրականություն կդառնա»,-ասաց դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արևմուտքը ֆաշիզմի վերակենդանացման ուղղություն է վերցրել»․ Զախարովան արձագանքել է Լեհաստանում ՌԴ դեսպանի վրա հարձակմանը |shantnews.am|

Լեհաստանը 50 միլիոն եվրոյով տուգանել է «Գազպրոմ» ընկերությանը` «Հյուսիսային հոսք-2» նախագծի շրջանակում չհամագործակցելու համար |tert.am|

Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի ու էստոնիայի նախագահները Լուկաշենկոյին կոչ են անում ազատ արձակել բերման ենթարկվածներին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.