Երևի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե ոչ. Սամվել Բաբայանը՝ ադրբեջանցիների հետ բանակցելու մասին |news.am|

news.am: Խնդրում եմ՝ ամեն մեկին մի լսեք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարել է, որ ինքը խոսել է ադրբեջանցիների հետ, նրանք ասել են, որ Սամվել Բաբայանի հետ չեն բանակցում:

«Քննություն է ընթանում, երեւի Շահրամանյանին կհրավիրեն կծանոթացնեն՝ եղել է նման բան, թե չի եղել»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ինքը նախկինում ասել էր, որ արցախահայերի վերադարձի հարցը կարող է կազմակերպել, եթե ցանկանան, Սամվել Բաբայանն ասաց. «Ես ամեն ինչով զբաղվում եմ»:

Լրագրողների հարցին, թե արցախահայերի վերադարձին ուղղված իշխանությունների գործողություններին ինչպես է գնահատում, նա ասաց. «Ես չգիտեմ՝ իշխանությունն ինչ գործողություն է իրականացնում, եւ ընդդիմությունն ինչ է իրականացնում, ես գիտեմ՝ ես ինչ եմ իրականացնում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.