ԱՄԷ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արաբական Միացյալ Էմիրությունները ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ վերջին շրջանում ձեռնարկվող քայլերը և դրական զարգացումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄԷ-ի ԱԳՆ–ն։

 
Հայտարարության մեջ ասվում է, որ ԱՄԷ ԱԳՆ-ն բարձր է գնահատում երկու երկրների միջև համաձայնեցված վստահության ամրապնդման միջոցները և հույս հայտնում, որ այս նախաձեռնությունը կնպաստի կայունության և խաղաղության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
 
Այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանում ժողովուրդների հետագա զարգացմանը։
 
«ԱՄԷ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցված բոլոր միջոցառումներին, որոնք ամրապնդում են անվտանգությունն ու խաղաղությունը տարածաշրջանային և միջազգային մակարդակներում և նպաստում կայուն կարգավորմանը, որը երկու երկրների միջև կառուցողական համագործակցության նոր շրջան է նախաձեռնում»,– ասված է հաղորդագրությունում:
 
ԱՄԷ-ն ընդգծում է համագործակցության և երկխոսության կարևորությունը` տարաձայնությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.