Հայաստան-Ադրբեջան սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությունն ուժի մեջ է. ՀՀ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման առաջարկը մնում է ուժի մեջ: «Սպուտնիկ Արմենիա»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հայաստանի ԱԳՆ-ից։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ընթացքում հայկական կողմը մշտապես հանդես է եկել Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանից զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ, և դա շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:

«Հայաստանի Հանրապետությունը բազմիցս ընդգծել է, որ զորքերի հայելային հետքաշումը պետք է տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանից` հիմք ընդունելով Խորհդային Միության Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզները»,–նշված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ից չեն մեկնաբանել, թե խաղաղության պայմանագրի որ ձևակերպումների շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն հասել վերջնական համաձայնության։

ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Հայաստանի համար առաջնային է երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը` հիմնված ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքների վրա:

Նախօրեին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասել էր, որ հայ-ադրբեջանական սահմանից զորքերի հայելային դուրսբերման շուրջ բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Բաքուն և Երևանը քննարկում են պայմանական սահմանից զորքերը դուրս բերելու հայկական նախաձեռնությունը։ Բաքուն մերժել էր այս առաջարկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘We must send a strong message that Aliyev’s aggression is unacceptable’ – US Congressman

Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ․ Արավուսի վարչական ղեկավար |hetq.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.