Առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականության մաքսային գոտիներում առևտրային գործունեությունը կազմակերպել մրցույթի հիման վրա |1lurer.am|

1lurer.am: Նախագծով առաջարկվում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության իրականացումը կազմակերպել Կառավարության սահմանած մրցույթի հիման վրա: Մրցույթում հաղթած անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Այս մասին ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, հայտնում են ԱԺ-ից:

Կառավարության հեղինակած «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումներն առաջին ընթերցմամբ քննարկվել է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում:

Անմաքս առևտրի խանութների կազմակերպման գործունեության և մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաև մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսվում է նմանատիպ խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը և համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով: Առաջարկվում է անմաքս առևտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող` համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները:

Հանձնաժողովականները կողմ են քվեարկել նախագծին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.