Հարկային վարչարարության արդյունավետությունը կբարձրանա. օրենսդրական նախաձեռնություն է մշակվել

ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենքի նախագծի և կից օրենսդրական փաթեթի նպատակը հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետության բարձրացումն է. այս մասին ասել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

«Եթե հարկ վճարողն իր հաշվարկով հարկային պարտավորություն է առաջացնում, բնականաբար, պետք է սահմանված ժամկետում նաև վճարի: Եթե չի վճարում, մենք ասում ենք այս նախագծով, որ քեզ հիշեցնելու ենք քո պարտավորության մասին: Եթե 7 օրվա ընթացքում չի կատարում այդ  պարտավորությունը, ապա գանձման որոշում ենք կայացնում, արգելադրում ենք բանկային հաշվին առկա միջոցները, եթե առկա են, շարժական և անշարժ գույքը, և վարույթը շարունակվում է: Եթե 1 ամսից կրկին պարտավորությունները չի մարում կամ չի դիմում, որ ժամանակացույց կիրառվի և այլ միջոցառումներ իրականացվեն, ուղարկում են հարկադիր կատարումն ապահովող ծառայություն»,- պարզաբանել է   Ռուստամ Բադասյանը: Նրա տեղեկացմամբ  նախատեսվում է օրենսգրքից հանել նաև բողոքարկման իրավունքը, ինչը հաճախ չարաշահում են հարկ վճարողները: «Այսինքն՝ եթե բողոքարկվի, սրա կատարումը չի կասեցվելու»,- պարզաբանել է ՊԵԿ նախագահը:

Այսինքն՝ ըստ հիմնավորման՝ կնախատեսվի չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ, մասնավորապես, հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը որոշումը և չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով:

Քննարկման արդյունքում առաջարկ է եղել վերանայել արգելադրվող գումարի չափը:

Նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թ. հունվարի 1-ից և կտարածվի օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած հարկային պարտավորությունների վրա: Փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 10-ի նիստում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.