Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել

Երբեմն Ադրբեջանի առաջարկներին ծանոթանալով՝ տպավորություն ենք ստանում, որ փորձ է արվում ստեղծել մի փաստաթուղթ, որով պետք է լեգիտիմացվեն հետագա պատերազմները․ սա տրամաբանությունից դուրս է։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ նախաձեռնող խմբի նիստին։

«Մենք առաջարկում ենք զորքերը հայելային հետ քաշել, որ բախումների վտանգը չեզոքացնենք, Ադրբեջանը սա մերժում է, ասում ենք՝ եկեք սահմանային շրջանները ապառազմականացնենք, Ադրբեջանը մերժում է։ 

Ես կարող եմ ուրիշ առաջարկ անել․ եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություն ձեռք բերեն և դրանց կատարման՝ մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան։ Սա իհարկե նոր բան է, բայց կարծում եմ՝ եթե մենք անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության, բոլոր հարցերը կարելի է հասցեագրել», – նշել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘We must send a strong message that Aliyev’s aggression is unacceptable’ – US Congressman

Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ․ Արավուսի վարչական ղեկավար |hetq.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.