Փոփոխություններ՝ հարկային և մաքսային ծառայողների թափուր պաշտոնների զբաղեցման համար. նախագիծն ԱԺ-ում է |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում փոփոխություններ են կատարվում հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոնների զբաղեցման պահանջներում:

 «Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արտյոմ Սմբատյանը:

«Հարկային կամ մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում այն պարագայում, երբ չեն լինի պատրաստում անցած և հավաստագիր ստացած թեկնածուներ, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող, հարկային կամ մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով»,-ասաց Սմբատյանը:

Առաջարկվում է սահմանել, որ, եթե 2024թ հունվարի 1-ից հետո թափուր պաշտոնները զբաղեցնելու համար չկան պատրաստում անցած, հավաստագիր ստացած թեկնածուներ, ապա այդ պաշտոնը կարող է զբաղեցվել այլ անձի հետ Քաղծառայության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով՝ մինչև օրենքով սահմանված կարգով հարկային, մաքսային ծառայության տվյալ թափուր պաշտոնում նշանակում կատարելը, բայց ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով՝ հաշվի առնելով անձի կրթության  և աշխատանքային փորձի համապատասխանությունը տվյալ պաշտոնի անձնագրին:

Առաջարկվում է նաև սահմանել, որ հարկային կամ մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը և այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կկարգավորվեն Քաղծառայության մասին օրենքով: Այսինքն՝ յուրաքանչյուր ոք, որ կհամապատասխանի տվյալ պաշտոնի անձնագրի չափանիշներին, կարող է ժամանակավոր նշանակվել այդ պաշտոնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.