Գրիգոր Մինասյանը ԵՄ դեսպանի հետ քննարկել է արդարադատության ոլորտի բարեփոխումները ու ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
 
Նախարարը բարձր է գնահատել ԵՄ դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման և իրավունքի գերակայության ապահովման գործում, ինչպես նաև կարևորել ԵՄ պատվիրակության և արդարադատության նախարարության միջև համագործակցությունը՝ տարբեր ձևաչափերով։
 
Նախարար Գրիգոր Մինասյանը ներկայացրել է արդարադատության և հակակոռուպցիոն բարեփոխումների ոլորտում իրականացված աշխատանքները: Մասնավորապես անդրադարձ է կատարել փետրվարի 1-ից գործող քաղաքացիական դատավարության թվայնացմանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել ԵՄ դեսպանին՝ այս ոլորտում գործուն աջակցության համար:
 
Ներկայացվել են Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի աշխատանքներն ու այս ուղղությամբ առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին՝ ընդգծվել է ԵՄ շարունակական աջակցության կարևորությունը:
Դեսպան Վասիլիս Մարագոսը նշել է Հայաստան-ԵՄ համագործակցությունը տարբեր ձևաչափերով, ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման (CEPA), ԵՄ-Հայաստան արդարադատության բարեփոխումների ռազմավարական երկխոսության (Justice Dialogue) և Մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսության (CEPA HRD) նիստերի պարբերական անցկացման կարևորությունը:
 
Երկուստեք ընդգծվել է արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացումն ու այս ուղղությամբ ԵՄ-ի կողմից աջակցության շարունակականության ապահովումը:
Նախարարն ու ԵՄ դեսպանը քննարկել են ԵՄ բյուջետային աջակցությամբ իրականացվող ծրագրերն ու այս ուղղությամբ մտքեր են փոխանակել մի շարք հարցերի շուրջ:
 
Կողմերն անդրադարձել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համատեղ աշխատանքները արդարադատության ոլորտի բարեփոխման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Democracy is irreversible in Armenia” – Council of Europe Action Plan 2023-2026 officially launched in Yerevan

ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին. Ֆեդերիկա Մոգերինին` Նիկոլ Փաշինյանին

Հայաստանին ԵՄ աջակցության ծրագրերը պետք է լինեն տարբեր և իրականացվեն զուգահեռ. Յոհաննես Հան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.