ԵԿՄ-ն հայտնում է այսօր զոհված 4 զինծառայողների և երեկ հանկարծամահ եղած ևս մեկ կամավորականի մասին

Փետրվարի 12-ին նախնական տվյալներով հանկարծամահ է եղել երկրապահ կամավորական՝ 1984թ․ ծնված Գոռ Ռազմիկի Ասատրյանը։ Այս մասին հայտնում է Երկրապահ կամավորականների միությունը։ 

Մահվան հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն։

Միևնույն ժամանակ միությունը հայտնում է, որ այսօր զոհված զինծառայողները եղել են ԵԿՄ անդամներ․

«Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետեւանքով զոհվել են մարտական հերթապահություն իրականացնող ԵԿՄ անդամներ՝

Էդուարդ Համլետի Հարությունյանը՝ 1974թ․,

Հրաչյա Թալիշի Հովհաննիսյանը՝ 1957թ․,

Գագիկ Վարազդատի Մանուկյանը՝ 1982թ․,

Արսեն Գագիկի Համբարձումյանը՝ 1979թ․։

Վիրավորում է ստացել 1988թ․-ին ծնված Ռոստամ Բաղիշի Վարդանյանը, վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում:

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը վշտակցում եւ զորակցություն է հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին, մարտական ընկերներին․ շուտափույթ ապաքինում է մաղթում վիրավորում ստացած Ռոստամ Վարդանյանին»։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘We must send a strong message that Aliyev’s aggression is unacceptable’ – US Congressman

Բացատրում ենք ադրբեջանցիներին, որ դա մեր սահմանն է, առաջ չեն կարող գալ․ Արավուսի վարչական ղեկավար |hetq.am|

Դատարանը մերժել է կալանավորել Գորիսի քաղաքապետին |azatutyun.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.