Բլինքենն անդրադարձել է ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտված աջակցելու ՀՀ ինքնիշխանությանը․ Միլլեր

Միացյալ Նահանգների պետական դեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հանդիպեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելու երկկողմ կապերի ամրապնդումը և Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Պետքարտուղար Բլինքենն անդրադարձավ ԱՄՆ շարունակական ջանքերին՝ միտված աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի՝ իր ժողովրդի համար բարեկեցիկ ու ժողովրդավար ապագա կերտելու տեսլականին»,-նշել է նա։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.