Հայտարարություն Արցախից

Վերջին օրերին Արցախի և Մայր Հայաստանի իշխանությունների միջև նույնիսկ անզեն աչքով նկատելի խզումը մտահոգիչ է և հղի անկանխատեսելի հետևանքներով:

Չկան Հայաստանի ու Արցախի ժողովուրդներ, կա հայ ժողովուրդ, որը ինչպես միասնական էր Արցախը թշնամու ճիրաններից փրկելու օրհասական պայքարում՝ իբրև փրկագին զոհաբերելով ազգի սերուցքը, այնպես էլ միասնական պայքարելու է մինչև վերջնական հաղթանակի ազդարարումը:

Չկա Արցախ առանց Հայաստանի, և չկա Հայաստան առանց Արցախի, կամ ինչպես քաջազուն Լեոնիդ Ազգալդյանը կասեր՝ սա Հայաստան է և վերջ:

Եվ վերջ, հարգելի իշխանավորներ, անկախ ձեր անձնական ամբիցիաներից, գրաված դիրքից, թե բարձրագույն կոչումներից, սա Հայաստան է և վերջ:

Մենք դատապարտում ենք յուրաքանչյուր անխոհեմ քայլ, ինչը վնաս է հասցնում մեր միասնականությանը, դատապարտում ենք Մայր Հայրենիքում մեծամասնության վստահությանը արժանացած վարչապետի հանդեպ հեգնանքի ու արհամարհանքի յուրաքանչյուր դրսևորում, դատապարտում ենք հայերին ղարաբաղցիների ու հայաստանցիների տարանջատելու ցանկացած փորձ:

Խորապես ափսոսում ենք, որ և Հայաստանում, և Արցախում քաղաքական որոշ գործիչներ այդպես էլ մնացին ինքնահաստատման փուլում:

Մենք միաժամանակ մեր աջակցությունն ենք հայտնում Մայր Հայաստանում տեղի ունեցող այն բոլոր գործընթացներին, որոնք ուղղված են հզոր և լուսավոր միասնական հայրենիքի կառուցմանը:

«Անկախության Սերունդ» կուսակցություն
«Արցախյան Զարթոնք» նախաձեռնող խումբ
Արցախի հանրապետական կուսակցություն
Արցախի Հանրապետության Աֆղանստանի պատերազմի վետերաների միություն
«Բեկում» կուսակցության նախաձեռնող խումբ
«Ինքնություն և միասնություն» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» հայրենասիրական ՀԿ
«Ռամկավար Ազատական» կուսակցություն
«Սասնա ծռեր» արցախյան կուսակցություն

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Իսպանիայի Vox կուսակցությունը Կոնգրեսին կոչ է արել քայլեր ձեռնարկել ԼՂ հակամարտության դադարեցման ուղղությամբ

ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանը և ԵԱՀԿ նախագահի ներկայացուցիչը խոսել են ԼՂ հակամարտության մասին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.