armenpress.am: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։
Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշել է, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։
Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, ասել է, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։