ՀՀ ՆԳՆ–ն անդրադարձել է ՌԴ միգրացիոն որոշ կետերում ՀՀ անձնագրում կլոր կնիքի պահանջին |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Այն, որ 2024 թ. հունվարի 1-ից սովորական (ոչ կենսաչափական) ՀՀ անձնագրերը տրամադրվելու է առանց օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման, ՀՀ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է ՀՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ծառայության մարմիններին։ Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան կրկին հիշեցրել են ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից։

Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, և ՀՀ ՆԳ նախարարին` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ են ՌԴ միգրացիոն ծառայության մի շարք տեղամասային ծառայությունների աշխատակիցներ հրաժարվում հաշվառել ՀՀ–ից արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներին` պատճառաբանելով, որ նրանց անձնագրերում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը կամ բացակայում է, կամ ժամկետը լրացել է: Արդյոք մեր գերատեսչություններից փորձե՞լ են հասկանալ` ո՞րն է խնդիրը և ինչո՞ւ իրենց կողմից արված պաշտոնական իրազեկումը չի ընդունվել ի գիտություն։

Բոլոր այս հարցերին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից պատասխանել են, որ «2023 թ. հոկտեմբեր–նոյեմբեր ամիսներին օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների կողմից կատարված փոփոխությունների մասին պաշտոնապես իրազեկվել են հավատարմագրման երկրների արտաքին գերատեսչությունները»։ Ի դեպ, ՀՀ ՆԳ նախարարին ուղղված հարցումը վերահասցեավորվել էր միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

«Անձնագրում օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշման պահանջը հանվել է նաև Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) Timatic համակարգից։ ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակվել է քաղաքացիներին իրազեկող հաղորդագրություն, որը տարածվել է բազմաթիվ լրատվամիջոցների կողմից։ Համապատասխան տեղեկատվություն է տեղադրվել նաև ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքում»,– ավելացրել են ծառայությունից։

Նշենք, որ 2024 թ. տարեսկզբին «Հայկական Կարիտաս» ՀԿ–ն հայտարարել էր, որ կլոր կնիքի հետ կապված խնդիր չի առաջանում Հայաստանի և Ռուսաստանի անցակետերում. սահմանապահները տեղեկացված են, որ 2024 թ. հունվարի 1–ից ՀՀ անձնագրերում այլևս չի նշվում օտարերկրյա պետություններում վավերականության կլոր կնիքը։

Խնդիրն առաջանում է ՌԴ–ում որոշ հատվածներում միգրացիոն տարածքային ծառայությունների աշխատակիցների կողմից, որոնք շատ հաճախ հրաժարվում են միգրացիոն հաշվառման վերցնել կամ հաշվառումը երկարացնել ՀՀ քաղաքացիների համար, որոնք գտնվում են ՌԴ–ում և որոնց անձնագրում ելքի կամ վավերականության կնիքի ժամկետն անցած է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.