Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց գերեզմանոցը

Monument Watch-ը ահազանգում է․

«Կովկասի ժառանգության մշտադիտարկում» նախաձեռնության (Caucasus Heritage Watch) արբանյակային մոնիթորինգի արդյունքում պարզ է դարձել, որ ապրիլի 4-ին ամբողջությամբ ավերվել է Շուշիի Ղազանչեցոց կամ Հին գերեզմանոցը (https://caucasusheritage.cornell.edu/?p=1593, նկ․ 1)։ Գերեզմանատան ավերումն սկսվել էր դեռևս 2023 թվականի հոկտեմբերին, երբ արձանագրվել էր 18-19-րդ դարերի բազմաթիվ տապանաքարերի ոչնչացումը (մանրամասն՝ Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի գերեզմանոցները)։

Պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է, քանի որ հիշյալ քաղաքականության արդյուքնում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։

Կարևոր է նշել, որ գերեզմանոցի ոչնչացումը անձնական արժանապատվության դեմ իրականացված հանցագործության կարող է համարվել, Հռոմի Ստատուտի մեկնաբանությամբ տուժած «անձանց» թվում դիտարկելով նաև մահացած անձանց։ Այս իմաստով, հարկ է նշել, որ գերեզմանոցների ավերմամբ պղծվում են դիակները՝ խախտելով մահացած անձի մշակութային հուղարկավորության գործելակերպը, կարող է անձնական արժանապատվության վիրավորանք համարվել: Գերեզմանոցների ոչնչացումը, ոչնչացումը խախտում է արցախահայերի մշակույթի իրավունքը՝ թույլ չտալով պահպանել հիշողությունը։ Հիշեցնենք, որ մշակույթի իրավունքը հիմնարար է՝ ամրագրված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 27-րդ հոդվածը և ՄԱԿ-ի 1966 թվականի «Տնտեսական, քաղաքական և մշակութային իրավունքների դաշնագրի» 15-րդ հոդվածը։ Ժառանգության մուտքի բացակայությունը և դրա հետևանքով մարդկանց թաղման ավանդական ծեսերը կատարելու անկարողությունը կարող է համայնքներին զրկել իրենց ծեսերը կենդանի պահպանելու հնարավորությունից (See UN General Assembly, Resolution 72/258 (26 January 2021) (promoting a culture of peace and tolerance to safeguard religious sites)., ուստիև խախտել նաև դեռ չծնված երեխաների՝ իրենց կենսընթացին համապատասխան ապրելու իրավունքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘That issue requires consensus decision’ – Armenia MFA on discussions of granting Azerbaijan observer status in EAEU |armenpress.am|

Մոսկվայում Ադրբեջանի մեջլիսի խոսնակի ակումբում թմրանյութ են վաճառել |panarmenian.net|

Ադրբեջանական բանակը լայնամասշտաբ զորավարժություններ է անցկացնում |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.