tert.am: Թբիլիսիում երեկ երեկոյան «օտարերկրյա գործակալների մասին» («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին») օրենքի դեմ բազմահազարանոց ցույց է տեղի ունեցել Վրաստանի խորհրդարանի մոտ, իսկ կեսգիշերին մոտ իրավիճակը լարվել է։
Ցուցարարները մի քանի անգամ փորձել են քանդել օրենսդիր շենքի մոտ տեղադրված արհեստական ցանկապատերը՝ ցանկանալով մոտենալ բեմին, որը տեղադրվել է այսօր՝ ապրիլի 29-ին, «Վրացական երազանք» կուսակցության նախատեսած հանրահավաքի համար, սակայն ոստիկանները կանխել են բեմին մոտենալու փորձերը, ինչից հետո իրավապահների ու ցուցարարների միջև բախումներ են սկսվել։
Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, իսկ դրանից քիչ առաջ խորհրդարանի շենքի մոտ են հայտնվել վահաններով, սաղավարտներով ու հակագազերով հուտուկ ջոկատայինները։ Բացի այդ, նկատվել է նաև հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ջրցան մեքենաներ։
Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է հատուկ միջոցների կիրառման մասին տեղեկությունը և ցուցարարներին կոչ արել չխախտել հասարակական կարգն ու ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում