Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև Ալմաթիում նախատեսված բանակցային գործընթացը |1lurer.am|

1lurer.am:

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի համաձայնությունը՝ ղազախական կողմի նախաձեռնությանը: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Տոկաևն առաջարկել էր երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի բանակցություններն անցկացնել Ալմաթիում:

«Խորհրդանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենալու Ալմաթիում, որտեղ 1991 թվականի դեկտեմբերին ստորագրվեց պատմական Ալմա Աթայի հռչակագիրը, որն ամրապնդեց ԱՊՀ երկրների անկախ զարգացման հիմքերը և հաստատեց միջպետական ​​սահմանների որոշման սկզբունքները»,- ասել է Ղազախստանի նախագահը։

Տոկաևը հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումը կծառայի հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը և կնպաստի Հարավային Կովկասում ամուր ու տևական խաղաղության շուտափույթ հաստատմանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.