factor.am: Լեհական բանակը զինտեխնիկա է տեղափոխում երկրի հյուսիս, այդ թվում՝ ՌԴ Կալինինգրադի շրջանի հետ սահմաններ՝ կապված ՆԱՏՕ-ի Steadfast Defender կոչվող զորավարժությունների հետ։ Այս մասին հայտնում է Լեհաստանի զինված ուժերի հրամանատարությունը։
Նախազգուշացվում է, որ ճանապարհներին մոտ ժամանակում բազմաթիվ ռազմական շարասյուներ կնկատվեն։
«Գագաթնակետը կլինի մայիսի 4-6-ն ընկած ժամանակահատվածում Արևմտյան Պոմերանյան, Պոմերանյան եւ Վարմիա-Մասուրյան վոյեվոդություններում»,- ասվում է հրամանատարության X-ի սոցցանցում։
Steadfast Defender զորավարժությունները տեղի են ունենում փետրվարից մայիս ամիսներին Եվրոպայում, որոնց մասնակցում է դաշինքի երկրների 90 հազար զինվորական։