Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը. այն վարում է ՀՀ վարչապետը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մայիսի 8-ին մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ:

Հանդիսավոր նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ողջունելով ներկաներին՝ ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխշահավետ գործակցությունն ու կապերը և ձգտում հետագայում եւս պահպանել դրանք։

«ԵԱՏՄ-ն այսօր արդյունավետ և դինամիկ ինտեգրացիոն կառույց է, որի գործունեությունն ապահովում է փոխադարձ ապրանքաշրջանառության և ներդրումների աճ, գործարար կապերի ընդլայնում և զարգացում, որի արդյունքում անդամ բոլոր երկրները տնտեսական ռեալ շահույթներ են ստանում: Այն իր հերթին խթանում է տնտեսական կայուն զարգացումը, ինչպես անդամ երկրների, այնպես էլ ընդհանուր Եվրասիական տարածաշրջանի համար՝ բարձրացնելով մարդկանց կենսամակարդակը»,- նշել է Պուտինը՝ նիստի վարման իրավունքը փոխանցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ որպես կառույցը ղեկավարող երկրի առաջնորդի։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել ռուսական կողմին ջերմ ընդունելության եւ միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետն առաջարկել է անմիջապես սկսել օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումը:

Նիստը, որին դիտորդի կարգավիճակով մասնակցում են նաև Կուբայի և Տաջիկստանի ղեկավարներն, այս պահին շարունակվում է դռնփակ ռեժիմով։

Նշենք, որ աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առանձին հանդիպումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բանակցությունների օրակարգն ամենաընդարձակն է լինելու». Պեսկովը հաստատել է Էրդողան-Պուտին հանդիպման նախապատրաստումը |tert.am|

Հույս ունեմ, որ այս տարի կկայանա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան․ Փաշինյան |tert.am|

Ռուսաստանում «հուղարկավորել են Պուտինին, «նախագահի գերեզմանափորը» ձերբակալված է |1in.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.