«Եվրոպայի երթը»․ Վրաստանում բողոքի ակցիաները շարունակվում են

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում շարունակվում են «օտարերկրյա գործակալների» օրենքի դեմ բողոքի ակցիաները։ Երեկ երեկոյան բազմահազարանոց երթը վրացիներն անվանել են «Եվրոպայի երթ»՝ նվիրելով այն մայիսի 9-ին նշվող «Եվրոպայի օրվան»։

Ցուցարարները երթը սկսել են երեք տարբեր տեղերից՝ Հանրապետության հրապարակից, Մարջանիշվիլի հրապարակից և «300 Արագվելի» կայարանից, իսկ վերջում բոլորը միացել են միմյանց Եվրոպայի հրապարակում։

Այսօր մայիսի 12-ին ցուցարարները ծրագրում են հավաքվել Ռուստավելի փողոցում և գիշերել խորհրդարանի շենքի մոտ։ Ծրագրված ցույցը ստացել է «Գիշերենք Վրաստանի համար» անունը։

Հիշեցնենք, որ անցած տարի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը զանգվածային ակցիաների պատճառով հրաժարվեց «օտարերկրյա գործակալների» մասին օրենքից։

Մեկ տարի անց նրանք հայտարարեցին, որ օրինագիծը հետ են բերում: Վրաստանի «օտարերկրյա գործակալների մասին օրենքը»  ցուցարարներն անվանում են «ռուսական օրենք»։ Այն ենթադրում է, որ քաղաքացիական հասարակության կամ մեդիա կազմակերպությունները, որոնց ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստացել են երկրից դուրս գտնվող աղբյուրներից, պետք է համարվեն օտարերկրյա գործակալներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.