Բողոքի ակցիաների ընթացքում խոչընդոտվել է 24News.am-ի լրագրող Մերի Մանուկյանի մասնագիտական գործունեությունը․ ՄԻՊ-ից կապ են հաստատել նրա հետ

Լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում տեղեկություն է ստացվել այն մասին, որ մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում առերևույթ խոչընդոտվել է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը: Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունից։

«Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ կապ է հաստատվել 24News.am լրատվական կայքի լրագրող Մերի Մանուկյանի հետ՝ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տեղեկություններ ստանալու նպատակով:

Արձանագրված միջադեպերի կապակցությամբ պարզաբանումներ կպահանջվեն իրավասու մարմիններից: Հարցը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ լրագրողների և լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն։

Իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս կամ դրանով պայմանավորված՝ լրագրողների թիրախավորման, առերևույթ բռնության դեպքերն անթույլատրելի են, իսկ իրավասու մարմինները պետք է պատշաճ քննարկման առարկա դարձնեն ցանկացած դեպք, որը կարող է վկայել լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.