Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի խորհրդարանի մոտ իրավիճակը լարված է, ուժայինները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկում «օտարերկրյա գործակալների» մասին վիճահարույց օրենքի դեմ բողոքի ցույցի մասնակիցներին:

Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ օրենսդիրի շենքի մոտ հավաքը դուրս է եկել «Ժողովների և ցույցերի մասին» օրենքով սահմանված նորմերից և կրում է բռնի բնույթ։

«Ազատության» «Էխո Կավկազա» նախագծի փոխանցմամբ՝ ավելի վաղ ցուցարարները վնասել էին խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկաթյա պաշտպանիչ պատնեշը։

Ձերբակալվածների ստույգ թիվը հայտնի չէ։ Անվտանգության ուժերը ցուցարարներին ամբողջությամբ հեռացրել են խորհրդարանի շենքի դիմաց գտնվող տարածքից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.