Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը |1lurer.am|

1lurer.am: Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը: Արդյունքում անհայտ կորած համարվող 24 զինծառայողների ընտանիքների աջակցության՝ ամսական 300 000 դրամ, տրամադրման ժամկետը կերկարաձգվի հունիս ամիսը ներառյալ:

Գործադիրն ընդունել է որոշում, որով նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 459 450 000 դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 8789 անձանց 2023թ. նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների սոցիալական աջակցության գումարները՝ ամսական 50000 դրամ, տրամադրելու համար:

Կառավարությունը վերաբաշխման միջոցով 206,179.8 հազար դրամ կհատկացնի
Արմավիրի մարզի Փշատավան համայնքում ներկայումս կառուցվող «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցման, ինչպես նաև նոր «Մոդուլային» տիպի թվով 3 դպրոցի և 4 կրթահամալիրի նախագծման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.