Հակահայկական ալի՞ք․ Ախալցիխեում նույնպես խոչընդոտել են ապրիլքսանչորսյան միջոցառումները |aliq.ge|

aliq.ge: Այս տարի Վրաստանում ապրիլքսանչորսյան միջոցառումներն անցան խոչընդոտներով, ինչպես մայրաքաղաք Թբիլիսիում, այնպես էլ հայաբնակ այլ շրջաններում:
Հայոց ցեղասպանության հիշատակի ոգեկոչման օրը հանգիստ չի անցել նաև Ախալցիխեում:

Տեղի ունեցածի մասին «Ալիք մեդիայի» հետ զրուցել է Սամցխե-Ջավախք լրատվական կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Էդուարդ Այվազյանը.
«Ախալցիխեի շրջանի Տաբառիկ թաղամասում են ապրում թուրք-մեսխեթցիներ, որոնց շրջանում կան նաև ազգությամբ մի քանի ադրբեջանցի ընտանիք, ու հենց այդ ադրբեջանցիներից մեկը (քաղաքը այդքան էլ մեծ չէ, երիտասարդները ճանաչում են միմյանց) ապրիլի 23-ին ջահերով երթից մոտ մեկ ու կես ժամ առաջ մուտք է գործել Ախալցիխեի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և երբ հայ երիտասարդները մոտեցել են նրան՝ իմանալու, թե ինչի է եկեղեցի մտել, այդ պահին հայտնվել են հատուկ ծառայության ներկայացուցիչները, և, ինչպես երիտասարդներն են ասում, սկսեցին նկարահանել», — պատմում է Այվազյանը:

Ըստ Այվազյանի՝ նա հարգանքով է վերաբերվում հատուկ ծառայության աշխատանքին, սակայն նրանց գործելաոճն այս դեպքում անհասկանալի է: Սրա հետ մեկտեղ, ըստ Այվազյանի, ջահերով երթի ամբողջ ընթացքում հատուկ ծառայության աշխատակիցները մեքենաներով ուղեցում էին և բացահայտ նկարահանում ամբողջ ընթացքը: Ինչքան էլ զարմանալի է, այդ ամենն արվում էր բացահայտ ձևով: Այվազյանն ասում է, որ հատուկ ծառայության աշխատակիցներից մի քանիսին տեղացիներն անձամբ ճանաչում են, և բացառվում է, որ շփոթեն:

«Ախալցիխեի շրջանի բոլոր դպրոցներին այս տարի ևս հատուկ զանգել է ռեսուրս կենտրոնի ղեկավար Խաթունա Խմալաձեն և զգուշացրել, որ մինչև դասերի ավարտը հանկարծ չհեռանան դպրոցներից, այն դեպքում, որ նույն ղեկավարը ապրիլի 9-ի կապակցությամբ զանգել և ճիշտ հակառակն էր հրահանգել, որ պարտադիր մասնակցեն ապրիլի 9-ի միջոցառումներին», — ասում է Այվազյանը՝ հավելելով, որ համեմատելի չեն դեպքերը, սակայն հայկական դպրոցներին պետք է թույլ տրվի այս օրվա կապակցությամբ ինչ-որ միջոցառումներ անել:

Անդրադառնալով վրացալեզու լրատվամիջոցների հայկական թեմաներով նյութերի ներքո գրված մեկնաբանություններին, Այվազյանն ասում է՝ նույնիսկ հատուկ ծառայության ներկայացուցիչներին է խնդրել, որ հետևեն այս ամենին և ինչ-որ կերպ կասեցնեն այս հակահայկական ալիքը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.