ՊՆ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի՝ 4 զինծառայողի մահվան ելքով վթարի վերաբերյալ վարույթով մեղադրանք է առաջադրվել զորամասի ևս 2 պաշտոնատար անձի

Շարունակվում է 2024թ. ապրիլի 12-ին ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարման, դրա հետևանքով 4 զինծառայողների մահվան և 19 զինծառայողների տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

Արդեն տեղեկացվել է, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում, ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար, մեղադրանքներ էին ներկայացվել տրանսպորտային միջոցը վարող ժամկետային ծառայողին ու զորամասի համապատասխան երկու պաշտոնատար անձի։

Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 4-րդ մասով, մեղադրանքներ են ներկայացվել նաև նույն զորամասի՝ տեխնիկական ապահովման, սպառազինության, ռազմական տեխնիկայի և զինամթերքի տեխնիկական վիճակի, դրանց ճիշտ շահագործման, նորոգման և էվակուացման, անձնակազմի տեխնիկական պատրաստության համար պատասխանատու, ինչպես նաև՝ հավաքակայանից դուրս եկող և վերադարձող մեքենաների տեխնիկական վիճակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություններով օժտված ևս երկու պաշտոնատար անձի։

Վերոնշյալ երկու անձանց ներկայացվել է մեղադրանք, և դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.