ՆԳՆ-ն արձագանքել է լուրերին, թե աղետի գոտում կան արգելափակված բնակիչներ, որոնք սննդի կարիք ունեն |armenpress.am|

armenpress.am: Ներքին գործերի նախարարությունն արձագանքել է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկատվությանը, թե Հաղպատ կիսակարայանի բնակելի թաղամասի և Ալավերդու քաղաքային գերեզմանատան հարևանությամբ գտնվող տնակների որոշ բնակիչներ արգելափակված են և 2 օր է, ինչ ուտելիք չունեն։

«Արմենպրես»-ի հետ զրույցում ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն ընդգծել է, որ նշված հատվածների բնակիչներից 911 ծառայություն զանգ չի ստացվել, բացի այդ պարանի միջոցով մշտապես սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ փոխանցվում են տեղի բնակիչներին։

«Նաև հնարավորություն կա, և փրկարարները կարող են տարհանել նշված հատվածի բնակիչներին, սակայն նրանց ցանկությամբ տարհանում տեղի չի ունենում։ Նրանք ցանկանում են մնալ իրենց տներում։ Խնդրում ենք չհրապարակել չճշտված տեղեկատվություն ու անհարկի չփնովել փրկարարների աշխատանքը»,- ասել է Նարեկ Սարգսյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.