Բելգիայում Պապիկյանն այցելել է ռազմական տեխնիկա արտադրող ընկերություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բելգիայում այցելել է ռազմական տեխնիկա արտադրող «Ջոն Կոկերիլ» ընկերության կենտրոնական գրասենյակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախարարն այսօր Բելգիայի Թագավորությունում է` աշխատանքային այցի շրջանակում
 
«Ընկերության արտադրության գծով գործադիր տնօրեն Թիերի Ռենաուդինի հետ հանդիպման ընթացքում Սուրեն Պապիկյանին ներկայացրել են ընկերության արտադրանքը և հեռանկարային նախագծերը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունից տեղեկացնում են նաև, որ երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Citizen’s Decision” party is against the new draft of the Ministry of Defense

An Azerbaijani soldier was found in the border zone of Gegharkunik, Ministry of Defense

Հրետանային զորամասերից մեկում անցկացվել է գործնական պարապմունք

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.