Վեհափառ Հայրապետի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում․ Վաղինակ Մարտիրոսյան |news.am|

news.am: Վեհափառ Հայրապետի հետ Սարդարապատում նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ՆԳՆ շենքի դիմաց լրագրողներին ասաց Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը։

Իր դիրքորոշումը Մարտիրոսյանը դեպքի առնչությամբ չհայտնեց նշելով, թե ինքը որպես վարչության պետ է ներկայացել այդտեղ։

Նա անդրադառնալով շարժման խաղաղ անհնազանդության ակցիաների ընթացքում ինչպես քաղաքացիների, այնպես էլ պատգամավորների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, բռնի ուժ գործադրելու միջադեպերին՝ Մարտիրոսյանն ասաց.

«Մեկ տասնյակից ավելի ծառայողական քննություններ կան, նույն ձևի նաև քրեական վարույթներ կան։ Խնդրանք այն է, որ ոստիկաններին չթիրախավորեն։ Բոլոր այն ոստիկանները, որոնք կարգապահական խախտում են թույլ տալիս, վստահեցնում եմ, որ կենթարկվեն պատասխանատվության»։

Բագրատ Սրբազանն էլ արձագանքեց, որ շարժման անդամները երբևէ չեն թիրախավորել ոստիկաններին․ «Մենք անընդհատ մոտեցել ենք, բարի ծառայություն ենք մաղթել, շնորհակալություն ենք հայտնել։ Իրենք էլ կարող են վկայել։ Մենք չենք թիրախավորել։ Մենք մտածում ենք չէ՞, որ իրենք ինքնագործունեությամբ չեն գործում, իրենց հրաման տվող է եղել չէ՞։ 30 հոգով մարդ ծեծելը դա ի՞նչ արարքի մասին է խոսում։ Ես այդ ծառայողական քննությունների ընթացքն ու կոծկումն էլ գիտեմ»։

Մարտիրոսյանն էլ իր հերթին պատասխանեց, թե բոլոր ծառայողական քննությունների ընթացքն ու արդյունքը կներկայացվեն։

Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Մարտիրոսյանին տեղեկացրեց, որ ոստիկանները և մասնավորապես, Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը պատգամավորների հասցեին սպառնալիքներ է հնչեցրել․ «Պատգամավորների հասցեին, անձամբ ինձ ամենավերջին սպառնալիքներ է հնչեցրել Ջոմարդյանը։ Այդ սպառնալիքների համար խնդրում եմ պատասխանատվության ենթարկել ոչ թե շարքային ոստիկաններին, այլ հենց հրահանգ տվողներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արաբկիր» բժշկական կենտրոնում արձանագրվել է 4-ամյա աղջկա մահվան դեպք |armenpress.am|

ՆԳՆ պատվիրակությունը Իտալիայում ուսումնասիրել է զանգվածային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանման ծառայությունների կառավարման փորձը

Հայաստանում ոստիկանը և փրկարարը պետք է դառնան ամենավստահելի մարդիկ. Սևանա լճում գործարկվեց Ջրային պարեկային ծառայությունը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.