news.am: Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ԱԺ հանձնաժողովներում ընթացող 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկումները բաց են, սակայն լրագրողների մուտքը արգելվել է:
Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները նիստին չեն մասնակցում:
Հիշեցնենք, որ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում այսօր՝ մայիսի 29-ին մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումներ:
Այստեղ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նաեւ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը, Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԵ վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը։