Նարեկ Մկրտչյանը ԱՄԿ գլխավոր տնօրենի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հարցեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Ժնևում հանդիպում է ունեցել Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոյի հետ։ Այդ մասին հայտնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի, զբաղվածության ոլորտում համագործակցության հետագա ուղղություններին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Մկրտչյանը բարձր է գնահատել ԱՄԿ-ի հետ սերտ և արդյունավետ համագործակցության դերը՝ միաժամանակ կարևորելով կազմակերպության շարունակական աջակցությունը ոլորտային բարեփոխումների իրականացման գործում։

Ներկայացնելով ԱՍՀ նախարարության կողմից սահմանված գերակայություններն ու այդ ուղղություններով իրականացվող աշխատանքները՝ նախարարը, մասնավորապես՝ խոսել է Զբաղվածության ռազմավարությամբ ամրագրված առաջնահերթությունների, Աշխատանքային օրենսգրքում իրականացված լայնածավալ փոփոխությունների, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված աջակցության ծրագրերի և այլնի մասին։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաև սոցիալական գործընկերության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։

Գիլբերտ Հունգբոն ևս ընդգծել է աշխատանքի և զբաղվածության ոլորտում արդեն իսկ ձևավորված արդյունավետ համագործակցության կարևորությունը և այդ համատեքստում դրական գնահատել ոլորտում արձանագրված առաջընթացը։ Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենը նաև դրական է արձագանքել նախարար Մկրտչյանի՝ սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի վերաբերյալ նախատեսվող միջազգային համաժողովին մասնակցելու հրավերին։

Հանդիպման ավարտին կողմերը համագործակցության շարունակականության պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել ընթացք տալ քննարկված հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նաիրա Մկրտչյանը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմել է դատախազություն

Խստորեն դատապարտում եմ «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսի խափանման փորձը․ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.