Անահիտ Մանասյանը այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 19-ին այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։

«Այցի շրջանակում Պաշտպանը զորամասի հրամանատարության ուղեկցությամբ շրջայց է կատարել տարածքում, ծանոթացել կին զինծառայողների համար նոր կառուցվող շենք-շինություններին, դրանց կենցաղային պայմաններին և իրավունքների ապահովման վիճակին։

Կին զինծառայողների իրավունքների պաշտպանության և պատշաճ պայմաններում ծառայություն իրականացնելու տեսանկյունից Պաշտպանը դրական է գնահատում նոր ստեղծվող պայմանները։

Այցի շրջանակում Պաշտպանը հանդիպում ու առանձնազրույցներ է ունեցել գումարտակի կին զինծառայողների հետ, ովքեր ներկայացրել են իրենց ծառայողական առօրյան, բարձրացրել են ծառայության պայմանների լավարկման, իրենց իրավունքներին վերաբերելի մի շարք այլ հարցեր։

Պաշտպանը նշել է, որ կին զինծառայողների իրավունքների երաշխավորման, խտրականության բացառման և բնագավառին առնչվող այլ հարցերն իր անմիջական ուշադրության ներքո են»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Երեխաների քաղաք» ծրագիրը հակասում է երեխայի լավագույն շահին. ՄԻՊ-ի դիրքորոշումը

ՄԻՊ արձագանքը Ռեստարտ-Մալյան միջադեպին

Արման Թաթոյանը Ժնևում բարձրացրել է Ադրբեջանում ազատազրկված Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության հարցը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.