ՀՀ Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ դադարեցնում է աշխատանքն այդ պաշտոնում՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով:
«Որպես 2018 թ. հեղափոխությունից հետո ՀՀ վերադարձած հայ` ինձ համար մեծ պատիվ էր ծառայել պետությանը, որը շարունակելու եմ անել հետայսու և միշտ»,- նշել է Ղուլյանը:
Նա շնորհակալություն է հայտնել լրագրող գործընկերներին արդյունավետ համագործակցության համար և հավելել. «Շուտով կհանդիպենք»: