Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք |armenpress.am|

armenpress.am: Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք։ Կառավարության հունիսի 27-ի նիստում նախագիծը ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը։

«Նախատեսվում է պետական բյուջեից լրացուցիչ միջոցներ հատկացնել 2024 թվականի հուլիսի 1-ից հանրային պաշտպանի գրասենյակին լրացուցիչ 15 հաստիք ավելացնելու նպատակով։ Ներկայումս 69 հաստիք է։  

Քրեադատավարական օրենսդրական նոր փոփոխություններով և պաշտպանների պարտադիր նոր գործառույթների ընդլայնմամբ պայմանավորված՝ հանրային պաշտպանների հաստիքների քանակը 2022 թվականին պետական բյուջեի լրացուցիչ միջոցների հաշվին 10 միավորով ավելացվել էր, և դրանով որոշ չափով մեղմվեց նրանց ծանրաբեռնվածությունը»,-նշեց Կարապետյանը։

Նրա խոսքով՝ հանրային պաշտպանների գործերի քանակը շարունակաբար աճում է։

«2023 թվականին պաշտպանի գրասենյակի կողմից վարած քրեական գործերի քանակը աճել է մոտ 40 տոկոսով։ 2023 թվականին գրասենյակը վարել է 4400 ավելի գործ, քան նախորդ տարի։ Քրեական գործերը վարող մեկ հանրային պաշտպանին միջինում բաժին է ընկել 282 վարույթ, ինչը 35 տոկոսով ավելի է նախորդ տարվա ժամանակահատվածի համեմատ։ Օրինակ՝ քննիչի ծանրաբեռնվածությունը հանրային պաշտպանի ծանրաբեռնվածության կեսն է»,-եզրափակեց Կարապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.