Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը |1lurer.am|

1lurer.am: Գործադիրն ընդունել է որոշում՝ անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին: Ամենամսյա 300000 դրամ սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով:

Կառավարությունն ընդունել է որոշում, որով առաջարկվում է հստակեցնել անժամկետ հաշմանդամության սահմանման պայմանները, ինչպես նաև սահմանել է դրույթ, համաձայն որի՝ հաշմանդամությունը անժամկետ սահմանելու համար հաշվի են առնվում նաև բժշկասոցիալական փորձաքննության իրականացման որոշումները, այդ թվում՝ հաշմանդամության սահմանված լինելու ժամանակահատվածը։ Միաժամանակ, առաջարկվում է օպտիմալացնել անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովների աշխատանքները և թեթև աստիճանի սահմանափակում ունեցող անձանց դեպքում ծառայությունների անհատական ծրագիրը մշակել անհրաժեշտության դեպքում, բացի դրանից՝ ֆունկցիոնալության գնահատման ժամանակ անհրաժեշտ է գնահատել նաև խաղերի մեջ ներգրավվելու կարողությունը, որի մասով ավելացվում է համապատասխան ծածկագիրը։

Կառավարությունը հաստատել է նաև Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը՝ պայմանավորված համապատասխան օրենքի ընդունմամբ: Մասնավորապես, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողների և ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը՝ տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«15 տարի է՝ գերության մեջ ենք․ կառավարությունը համարժեք չի փոխհատուցում»․ Ֆիրդուսի բնակիչները բողոքի ակցիա են անում |aravot.am|

Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հարցերին

17-ի փոխարեն` 12 նախարարություն. գործադիրն ընդունեց կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.